ՌԴ-ն հավելյալ օգնություն կտրամադրի Էբոլայից տուժած երկրներին
Աշխարհում
18:37 18/10/2014

ՌԴ-ն հավելյալ օգնություն կտրամադրի Էբոլայից տուժած երկրներին

Ռուսաստանը մտադիր է հավելյալ օգնություն տրամադրել աֆրիկյան երկրներին, որոնք տուժել են Էբոլայից: Մասնավորապես, աֆրիկյան երկրներ կուղարկվեն բժշկական սարքավորումներ, մասնագետներ և հումանիտար օգնություն:

«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մաքսիմիչևը հայտնել է, որ Ռուսաստանը համաճարակի առաջին ախտանշանների ի հայտ գալուց սկսած ակտիվ ներգրավվել է ֆինանսական և տեխնիկական օգնություն տրամադրելու գործընթացին: Եվ առաջիկա շաբաթների ընթացքում Գվինեայում կսկսի իր աշխատանքը ռուսաստանյան մոբիլ լաբորատորիան:
 

Placeholder
ՌԴ-ն հավելյալ օգնություն կտրամադրի Էբոլայից տուժած երկրներին