Բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետպատվերի թափուր տեղեր կան
Կրթություն, գիտություն
11:00 20/10/2014

Բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետպատվերի թափուր տեղեր կան

1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման /բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող/, որի համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրանցից 239-ը ԵՊՀ -ի ուսանող է, 158-ը՝  ՀՊՄՀ-ի, 86-ը՝ ՀՊՏՀ-ի, 64-ը՝ ԵՊԲՀ-ի և այլ բուհերի: 

Նախարարը նաև տեղեկացնում է, որ մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չուներ բավարար ակադեմիական առաջադիմություն:

 

Placeholder
Բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետպատվերի թափուր տեղեր կան