Հայաստանի որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում
Օրվա թեմա
11:28 20/10/2014

Հայաստանի որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում

Այսօր ժամը 10.00–ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղում է թույլ ձյուն: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: 

Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Placeholder
Հայաստանի որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում