Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը 100 համերգ կունենան
Մշակույթ
16:36 21/10/2014

Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը 100 համերգ կունենան

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն իր խմբով հոկտեմբերի 28-ին ելույթ է ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տ. Համասյանը:

Կհնչեն ինչպես արդեն կատարված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

Տ. Համասյանը նաև տեղեկացրեց, որ 2015 թվականի աշնանը լույս կտեսնի Երևանի պետական կամերային երգչախմբի հետ համատեղ ձայնասկավառակը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ձայնասկավառակում տեղ են գտել 5-20-րդ դարերում ստեղծված հայ հոգևոր երաժտության ստեղծագործությունները:

Դաշնակահարը նաև հայտնեց, որ Երևանի պետական կամերային երգչախմբի հետ ծրագրել են հաջորդ տարվա ընթացքում 100 համերգ ունենալ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ Հայոց ցեղասպանությունից հետո սփռվել են հայերը:

Placeholder
Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը 100 համերգ կունենան