Սահմանամերձ համայնքները հողի ու գույքի հարկից ազատելու հարց չի քննարկվում. Փոխնախարար
Իրավունք
12:44 22/10/2014

Սահմանամերձ համայնքները հողի ու գույքի հարկից ազատելու հարց չի քննարկվում. Փոխնախարար

Կոնկրետ ցանկի և չափորոշիչների մասով այս պահին հստակություն չկա, մենք պատրաստ ենք համագործակցել և այս իմաստով քննարկել: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պարզաբանելով, որ սահմանամերձ համայնքների ցանկը, որոնց վրա տարածվելու են օրենքով նախատեսված հարկային արտոնությունները դեռ վերջնական չեն հաստատվել:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կառավարությունը չի ուզում այս ամենի հետ մեկտեղ նաև ազատել սահմանամերձ համայնքները հողի և գույքի հարկից: Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ այս նախագիծը բովանդակային առումով տարբերվում է հողի և գույքի հարկերին առնչվելուց և միտված է գործարարությունը խրախուսելուն: Մինչդեռ այդ հարկերից ազատելը, մատնանշեց նա, կարող է իհարկե քննարկման առարկա դառնալ, բայց այդ դեպքում էլ պետք է հիշել, որ նման արտոնությունների դեպքում այդուհանդերձ այդ գումարները պետք է փոխհատուցվեն:

«Բայց հիշեցնեմ, որ շուրջ 40 համայնքների աջակցություն կառավարությունն արդեն ցուցաբերում է»,- ընդգծեց նա:

Հարակից հրապարակում՝
Պատգամավոր. Թող ստվեր լինի, բայց մարդ լինի այդ գյուղերում, որ մեր զինվորը թիկունք ունենա

Placeholder
Սահմանամերձ համայնքները հողի ու գույքի հարկից ազատելու հարց չի քննարկվում. Փոխնախարար