ԱԻՆ. սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն
Օրվա թեմա
12:54 23/10/2014

ԱԻՆ. սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն

Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը

Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
 

Placeholder
ԱԻՆ. սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն