ԵՏՄ պայմանագրի հետ կապված ԱԺ-ն արտահերթ կանցկացնի. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:24 24/10/2014

ԵՏՄ պայմանագրի հետ կապված ԱԺ-ն արտահերթ կանցկացնի. «ՀԺ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ նոյեմբերի 17-ին և 18-ին Ազգային ժողովի արտահերթ նիստեր են սպասվում. պատճառը ԵՏՄ պայմանագիրն է:

«Կա նախնական պայմանավորվածություն, որ արտահերթ նիստ պետք է տեղի ունենա, բնականաբար և բյուջեի հետ կապված օրենքներ կան, և կուտակված օրենքներ կան: ԵՏՄ-ի փաթեթը պիտի Սահմանադրական դատարանից գա, որ մենք կարողանանք քննարկել: Կարող է ԵՏՄ-ն արտահերթով չլինի, քառօրյայով լինի, բայց արտահերթեր լինելու են»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:
 

Placeholder
ԵՏՄ պայմանագրի հետ կապված ԱԺ-ն արտահերթ կանցկացնի. «ՀԺ»