Կաթնամթերքը, հնարավոր է, թանկանա. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:29 24/10/2014

Կաթնամթերքը, հնարավոր է, թանկանա. «Ժողովուրդ»

Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ցանկանում են իրենց արտադրանքի գները հերթական անգամ բարձրացնել: Ոչ հրապարակային զրույցներում տնտեսվարողները պնդում են, որ իրենք արդեն սկսել են վնասով աշխատել: Կաթնամթերք արտադրողների խոսքերով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հումքի գները նույնպես բարձրացել են:

Երեկ «Ժողովուրդ»-ը այս խնդրի առնչությամբ զրուցել է կաթնամթերք արտադրող «Չանախ» ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է հստակ պատասխանել՝ թանկացում լինելու՞ է թե՞ ոչ:

«Դեռ տեղյակ չենք: Դեռ հայտնի չէ»,-ասել է Ղուկասյանը:

Placeholder
Կաթնամթերքը, հնարավոր է, թանկանա. «Ժողովուրդ»