Նյու-Յորքի քաղաքապետը կոչ է արել խուճապի չմատնվել էբոլա վիրուսով առաջին դեպքի պատճառվ
Աշխարհում
13:33 24/10/2014

Նյու-Յորքի քաղաքապետը կոչ է արել խուճապի չմատնվել էբոլա վիրուսով առաջին դեպքի պատճառվ

Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ քաղաքում արձանագրվել է էբոլա վարակի առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է «NBC News» հեռուստաընկերությունը:

Խոսքը բժիշկ Քրեյգ Սփենսերի մասին է, ով հոկտեմբերի 17-ին Նյու-Յորք է ժամանել Գվինեայից: Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին խուճապի չմատնվել վիրուսի հայտնաբերման կապակցությամբ:

«Էբոլայով վարակվելու հավանականությունը ցածր է: Հիվանդի հետ մետրոյի միևնույն վագոնում կամ մեկ սրահում գտնվելով, ձեր առողջություն չի վտանգվում», - հայտարարել է Բլազիոն:

Նյու-Յորքի առողջապահության դեպարտամենտում հայտարարել են, թե ներկայումս կարանտինի տակ են բժշկի մտերիմ երեք անձիք: Չորրորդ ենթադրյալ վիրուսակիրը, դա տաքսու վարորդն է, ով առնչվել է հիվանդի հետ:

Հայտնի է նաև, թե մինչ բուժհաստատություն դիմելը, Սփենսերը երթևեկել է մետրոյով Մանհեթնից մինչև Բրուքլին, որտեղ հաճախել է բոուլինգ ակումբ, իսկ հետո տաքսիով վերադարձել տուն:

Placeholder
Նյու-Յորքի քաղաքապետը կոչ է արել խուճապի չմատնվել էբոլա վիրուսով առաջին դեպքի պատճառվ