Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, առկա է մերկասառույց
Հասարակություն
10:50 27/10/2014

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, առկա է մերկասառույց

Այսօր` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է:

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է: Տավուշի և Սյունիքի տարածաշրջաններում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Placeholder
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, առկա է մերկասառույց