Երևանյան դպրոցների ուսուցիչներին ստիպում են «Արցախ լոտո» գնել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:54 28/10/2014

Երևանյան դպրոցների ուսուցիչներին ստիպում են «Արցախ լոտո» գնել. «Հրապարակ»

Երևանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը: Երեկ «Հրապարակ»-ի խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է. «Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված է մի ձևով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող են ծնողին կամ աշակերտին ստիպել գնել այդ լոտոն»:

Նա տեղեկացրեց, որ նույնը կատարվում է նաև մանկապարտեզներում: Հիշեցնենք, որ վիճակախաղի գաղափարը ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից»:


 

Placeholder
Երևանյան դպրոցների ուսուցիչներին ստիպում են «Արցախ լոտո» գնել. «Հրապարակ»