Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն
Մշակույթ
15:06 28/10/2014

Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը համատեղ՝ 2014 թ. նոյեմբերի 7-11-ը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքներում կանցկացնեն ճապոնական ֆիլմերի փառատոն:Այս մասին հայտնում է մշակութային նախարարության մամուլի ծառայութնունը:

Փառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կցուցադրվեն՝ «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» ֆիլմերը:

Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 18:00-ին,  «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Փառատոնի մուտքն ազատ է:
 

Placeholder
Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն