Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում առաջիկայում կկառուցվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց: «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, նախագիծը ՀՀ կառավարության վաղվա նիստում կներկայացնի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ստորագրվեցին «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, ըստ որի՝ ՉԺՀ-ի կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու է 70 մլն յուանի (մոտ 11 միլիոն դոլար) և (100 միլիոն յուան մոտ 16 մլն դոլար) անհատույց օգնություն: Այս համաձայնագրերի շրջանակներում էլ հենց պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը: