Ցիկլոնը Սախալինում է
Օրվա թեմա
10:40 29/10/2014

Ցիկլոնը Սախալինում է

Սախալինի հյուսիսում ցիկլոնի հետևանքով առանց էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման է մնացել 30 հազար մարդ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ցիկլոնի հետևանքով չեն գործում մանկապարտեզներն ու դպրոցները, ինչպես նաև նավթային ընկերություններից մեկը: Ըստ աղբյուրի, այժմ Սախալինում օդի ջերմաստիճանը հասնում է 0-ի:

Այս պահին էլ էներգա-ջրամատակարարման վերականգնմանն ուղղված աշխատանքներ են իրականացնում, սակայն հստակ չեն կարողանում ասել, թե երբ աշխատանքները կավարտվեն:

Placeholder
Ցիկլոնը Սախալինում է