ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել
Օրվա թեմա
15:08 29/10/2014

ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել

Այսօր Երևանի պետական համալսարանում դասի ժամանակ մահացել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը։ Դեպքը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դասաժամին՝ ֆուտբոլ խաղալիս: Panorama.am-ին այս մասին տեղեկացրեցին ԵՊՀ-ի լրատվական բաժնից:

Ուսանողը վայր է ընկել: Առաջին բուժօգնությունը ԵՊՀ-ի բուժկետում են փորձել ցույց տալ, այնուհետև եկել է Շտապ օգնության աշխատակիցները, սակայն փրկել հնարավոր չի եղել: Պատճառները դեռ հայտնի չեն: 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Placeholder
ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել