Վրացի ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգին
Կրթություն, գիտություն
20:15 30/10/2014

Վրացի ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգին

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանն ընդունել է Վրաստանի Իլյայի պետական համալսարանի կրթության կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: Նրանք Հայաստանում են Տեմպուսի «Մահաթմա» ծրագրով իրականացվող ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է ՈԱԱԿ-ի մամուլի ծառայությունը:

 Մակարյանը նշել է, որ ՈԱԱԿ-ը վրացական կողմի հետ համագործակցում է շուրջ տասը ծրագրերի շրջանակներում: Նա կարևորել է կրթության կառավարման ֆակուլտետների դերը` նշելով, որ ուսումնական հաստատությունների ղեկավար օղակներում հարկավոր են մենեջերներ, որոնք կկարողանան ապահովել կրթության որակը:

ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանը վրացի ուսանողներին ներկայացրել է ՈԱԱԿ գործունեության օրենսդրական հիմքերը, հավատարմագրման գործընթացները և տեսակները, չափանիշներն ու չափորոշիչները: Քննարկվել են   նաև, թե ինչով են նման ու ինչով են տարբեր կրթության որակի ապահովման մոտեցումները, հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները Հայաստանում և Վրաստանում:
 

Placeholder
Վրացի ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգին