Երևանում բացվելիք չինարենի դպրոցի շինարարական ծախսերը հոգալու է չինական կողմը
Կրթություն, գիտություն
12:00 30/10/2014

Երևանում բացվելիք չինարենի դպրոցի շինարարական ծախսերը հոգալու է չինական կողմը

ՀՀ կառավարության որոշմամբ` Երևանում չինարենի խորացված դպրոց կբացվի: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման համար Հայաստանի Հանրապետությունը չինական կողմին է տրամադրելու Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական և օժանդակ շենքն ու հարակից տարածքը:

Շինարարական ծախսերը հոգալու է չինական կողմը:

«Ցանկություն կա այդ դպրոցը դարձնել Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ամենախոշոր կենտրոնը»,- նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Placeholder
Երևանում բացվելիք չինարենի դպրոցի շինարարական ծախսերը հոգալու է չինական կողմը