Միկոյանի արձանն, այնուամենայնիվ, կտեղադրվի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:38 30/10/2014

Միկոյանի արձանն, այնուամենայնիվ, կտեղադրվի. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանի ավագանին այս տարվա ապրիլի 30-ի նիստում որոշել էր մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Որոշման մեջ նշված է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգն է»:

Ստալինյան և լենինյան շրջանի բարձրաստիճան պաշտոնյայի, հազարավոր մարդկանց գնդակահարության և աքսորման որոշումներ ստորագրած անձի արձանը Երևանում տեղադրելու հարցը երևանցիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, և խնդիրը մնում է չլուծված:

«Ժողովուրդ»-ը փորձել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից պարզել՝ ի՞նչ եղավ Միկոյանի արձանի տեղադրման հարցը:

«Ավագանու որոշումն ուժի մեջ է, արձանը պատրաստ է, բայց թե նախաձեռնողները երբ կտեղադրեն այն, հայտնի չէ: Քննարկումները շարունակվում են»,- ասել է Արեյանը»:
 

Placeholder
Միկոյանի արձանն, այնուամենայնիվ, կտեղադրվի. «Ժողովուրդ»