«Տղամարդվարի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքային խումբ ստեղծվի»  (տեսանյութ)
Քաղաքական
14:00 31/10/2014

«Տղամարդվարի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքային խումբ ստեղծվի» (տեսանյութ)

Սեպտեմբերի ամսից ՕԵԿ խմբակցությունը նախաձեռնեց ԱԺ բոլոր քաղաքական ուժերի հետստեղծել աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ կլինի ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Հիմքում պետք է ընկած լինի հայրուր տոկոս համամասնական ընտրակարգը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կգումարի իր առաջին նիստը»,-նշեց Մարգարյանն՝ ավելացնելով, որ կմասնակցեն ԲՀԿ-ից, «Ժառանգությունից», Դաշնակցությունից, իսկ ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը չեն մասնակցի:

Նա հայտնեց, որ ԱԺ ոչ իշխանական եռյակն էլ է դիմել իրենց, որպեսզի Ազգային ժողովին ներկայացնեն նախագիծ և ձևավորվի աշխատանքային խումբը, սակայն եռյակը, հասկանալով, որ ձգձգվում է գործընթացը, առաջարկեց միանալ ՕԵԿ-ի նախաձեռնությանը. «Մենք տղամարդվարի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ աշխատանքային խումբը պետք է ստեղծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:
 

Placeholder
«Տղամարդվարի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքային խումբ ստեղծվի» (տեսանյութ)