Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ շարունակվում է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։ Երեկ կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանի այն հարցին, թե նախաքննությանը տված ցուցմունքների ժամանակ արդյո՞ք նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել, Գուլիևը պատասխանել է, որ ոչ մի ճնշում չի եղել, և առայսօր նրանց հետ նորմալ են վերաբերվում: Այս մասին գրում է Արցախպրեսս-ը: Հերթական ցուցմունքի ժամանակ Գուլիևը կրկին նշել է, որ ինքը ոչ մի վատ նպատակ չի ունեցել ԼՂՀ սահմանը հատելիս, ինչին հակասել է Ասկերովը՝ պնդելով, որ Գուլիևը շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, նա Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է և նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ:
Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե ինչո՞ւ է Հասանովը իր ինքնաձիգը փոխել Ասկերովի ինքնաձիգի հետ և ոչ թե Գուլիևի, Ասկերովը պատասխանել է, որ իր ինքնաձիգն ավելի լավ էր կրակում, դրա համար Հասանովն այն վերցրել է:
Այնուհետև դատախազը հարցեր է տվել Քարվաճառի բնակիչ Վրեժ Բալայանի տնից հագուստներ գողանալու վերաբերյալ, ով այդ գործով տուժող կողմ է հանդիսանում:
Ըստ Ասկերովի, երբ արդեն մոտեցել էին Քարվաճառ քաղաքին, հեռադիտակով նայել և տեսել են, որ ճանապարհի վրա գտնվող առաջին տանը մարդ չկա և մտել են ու հագուստներ գողացել, որոնցից մեկի գրպանում եղել է անձնագիր, զինվորական գրքույկ և գումար: Հստակ չպատասխանելով դատախազի մյուս հարցերին՝ Ասկերովը միայն նշել է, որ ոմն կին նրանց տեսել և հարցրել է ինչ-որ բան, իսկ քանի որ նրանք հայերեն միայն մի քանի բառ գիտեն, պատասխանել են ու հեռացել: Դատական նիստի վերջում դատախազի այն հարցին, թե որն է եղել նպատակը, որ նրանք իրենց հետ բերել էին նաև Ադրբեջանի դրոշներ, ամբաստանյալներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել:
Հիշեցնենք, որ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
Նախորդող հրապարակումներ՝
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը