Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը
Սպորտ
11:30 03/11/2014

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը

Նոյեմբերի 4-11-ը Մոսկվայում կանցկացվի Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշար:

Հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է armchess-am-ը:

Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) և Դին Լիրենը (Չինաստան):

Placeholder
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը