Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամեն տարի Ադրբեջանում ծնվում են տալասսեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով հիվանդ՝ 300 երեխաներ
«Եթե ներկայումս Ադրբեջանում մոտ 600 հազար հաշմանդամներ կան, ապա նրանց 10 տոկոսը երեխաներ են: Այս հարցի հիմքում ընկած է տգիտությունը»: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի խորհրդարանի՝ սոցիալական քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլին:
Նրա խոսքերով, երբ զույգերն ամուսնանում են, չեն իմանում իրենց ունեցած հիվանդությունների մասին, ուստի լույս աշխարհ են բերում հիվանդ երեխաների: Եթե զույգերը հանդիսանում են հիվանդության կրողը, ապա նրանց երեխաները ևս առողջական խնդիրներով են ծնվում: Այս հարցում դժվարություններ է ստեղծում այն, որ որոշ երկրներում տղայի կամ աղջկա առողջականին վերաբերող տեղեկությունը փակ է, չի տարածվում:
Ռաջաբլի շոշափել է նաև Ադրբեջանում ծննդաբերության ժամանակ կանանց ու երեխաների մահվան հարցը: Նա շեշտել է, որ երեխաները ծնվում են տալասսեմիայով ու հեմոֆիլիայով:
«Ամեն տարի Ադրբեջանում ծնվում են տալասսեմիայով հիվանդ 200, հոմոֆիլիայով հիվանդ՝ 300 երեխաներ: Դրանց հետևանքները շատ ծանր են, քանի որ հանգեցնում են հաշմանդամության»,-նկատել է Ռաջաբլին:
Նշենք, որ նշված արյան հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում բավականին տարածված արյունակիցների միջև ամուսնությունների բացասական հետևանքներից մեկը: Այդպիսի ընտանիքներում ծնված երեխաների մոտ 70 տոկոսը տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Ըստ համաշխարհային վիճակագրության՝ 100 հոգուց միայն մեկն է հեմոֆիլիայով հիվանդ, մինչդեռ Ադրբեջանի մի շարք բնակեցված վայրերում դրանով տառապող հիվանդների թիվը հասնում է 100-ի, նրանց մեծ մասն էլ երեխաներ են: Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդների թիվն աճել է 5 անգամ: Ներկայումս Ադրբեջանում այդ հիվանդության կրողներն են ավելի քան 3 հազար քաղաքացիներ, և նրանց թիվը շարունակում է աճել: