Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում մերկասառույց է
Օրվա թեմա
10:20 05/11/2014

Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում մերկասառույց է

Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Placeholder
Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում մերկասառույց է