Կառավարության վաղվա նիստում կլուծվի թափուր պաշտոնների հարցը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:22 05/11/2014

Կառավարության վաղվա նիստում կլուծվի թափուր պաշտոնների հարցը. «Հրապարակ»

Կառավարությունում առկա թափուր պաշտոնների նշանակման հարցը ձգձգվում է՝ մասամբ պայմանավորված նաև կառավարության անդամների հաճախակի դարձած արտերկրյա գործուղումներով: Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները դեռ զբաղեցված չեն:

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, կառավարության վաղվա նիստում կլուծվի Վայոց Ձորի մարզպետի հարցը:

«Ինչպես և գրել էինք, կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, իսկ փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն մնում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ում Սերժ Սարգսյանը վերապահել է Հովիկ Աբրահամյանի հակակշռի դերը»:
 

Placeholder
Կառավարության վաղվա նիստում կլուծվի թափուր պաշտոնների հարցը. «Հրապարակ»