ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արցախում է
Տնտեսություն
17:16 06/11/2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արցախում է

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հրավերով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցում է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Այս մասին հայտնում է ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն այս տարվա արդյունքները և 2015 թվականի ծրագրերը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

 

 


 

Placeholder
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արցախում է