«Միասնություն 2014». Սկսվել են ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման զորավարժությունները
Քաղաքական
11:00 07/11/2014

«Միասնություն 2014». Սկսվել են ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման զորավարժությունները

Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանյան կողմը օպերատիվ-մարտավարական զորավարժություններին ներգրավված է հիմնականում համադրման և փորձի փոխանակման գործընթացներում` որոնք համակարգում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: 

Նախորդող հրապարակում՝
Զորավարժություններում ներգրավված տեխնիկան (լուսանկարներ)

Placeholder
«Միասնություն 2014». Սկսվել են ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման զորավարժությունները