«Քարֆուր»-ի բացումը լարված իրավիճակ է ստեղծել տեղացի արտադրողների և մատակարարների մոտ. «Հայկական ժամանակ»
Օրվա մամուլ
09:37 07/11/2014

«Քարֆուր»-ի բացումը լարված իրավիճակ է ստեղծել տեղացի արտադրողների և մատակարարների մոտ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Քարֆուր» առևտրային ցանցի գործունեությունը, որը Հայաստանում կսկսվի հաջորդ տարվա հունվարի վերջին, բավականին լարված նախամեկնարկային մթնոլորտում է անցնում։ Այս մասին պնդում են տեղացի արտադրողները և մատակարարները։

«Հայաստանցի արտադրողները հավաստիացնում են, որ «Քարֆուրը» իրենց ապրանքները սպառելու համար այնպիսի պայմաններ է առաջարկում, որոնք անիմաստ են դարձնում իրենց բիզնեսը։ Վերջինս ապրանք վերցնելու համար պահանջում է 25 տոկոս զեղչ, բայց բանակցությունների ընթացքում «իջնում է» մինչև 20-22 տոկոս։ Արտադրողներից ու մատակարարներից շատերի պնդմամբ՝ այդ պարագայում իրենք ոչ միայն շահույթ չեն ստանա, այլև կաշխատեն վնասով»,-գրել է թերթը։
 

Placeholder
«Քարֆուր»-ի բացումը լարված իրավիճակ է ստեղծել տեղացի արտադրողների և մատակարարների մոտ. «Հայկական ժամանակ»