Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանայք պարտավոր են առողջ լինել՝ հանուն իրենց ամուսինների ու երեխաների. Խաչանուշ Հակոբյան
Հայ կանայք պարտավոր են առողջ լինել՝ հանուն իրենց ամուսինների ու երեխաների, իսկ որպեսզի նրանք առողջ լինեն, անպայման պետք է լինեն ապահովագրված այն նենգ հիվանդությունից, որը կոչվում է քաղցկեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Իսկ հիվանդության նենգությունը նա պայմանավորվում է նրանով, որ մարդը կարող է բավականին երկար ժամանակ տառապել այդ հիվանդությամբ, սակայն այդ մասին իմանալ ավելի ուշ, երբ քաղցկեղը գտնվում է վերջին փուլում:
Ուստի, Խ. Հակոբյանը խորհուրդ է տալիս, որպեսզի 40-ից բարձր տարիքի կանայք գոնե տարին մեկ անգամ այցելեն բժշկի: Ի դեպ, նա նկատեց, որ հիվանդությունը վերջին տարիներին «երիտասարդացել» է:
«Վիճակագրության համաձայն քաղցկեղածին հիվանդությունները գնալով երիտասարդանում են և ախտահարում են առավել երիտասարդ օրգանիզմներին: Դրա համար կանայք պետք է անցնեն համալիր հետազոտություն»,- ասաց նա:
Խ. Հակոբյանը միաժամանակ նկատեց, որ մեր կանանց մոտ գիտակցությունը բարձրացել է և կանանց մեծ մասը գնում է պրոֆիլակտիկ ստուգման:
«4300 հոգի ունենք, որոնք դիմել են սկրինինգի նպատակով և զննության արդյունքում՝ քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլերում, ինչի արդյունքում նրանք բուժվել են և առողջացել»,-նշեց Խ. Հակոբյանը:
Անդրադառնալով վիճակագրությանը, կենտրոնի գործադիր տնօրենը նշեց, որ 2011 թվականին ունեցել են քաղցկեղի ախտորոշման 1140 դեպք, որից 421 դեպքը գրանցվել է միայն իրենց կենտրոնում: 1140-ից մահացել է 545-ը, իսկ բարձիթողի վիճակում, այսինքն՝ հիվանդության 3-րդ կամ 4-րդ փուլում կենտրոն է այցելել 407 հոգի:
Այս տարի գրանցվել է 1 121 դեպք, մահացածությունը կազմել է 631, իսկ բարձիթողի վիճակը՝ 531-ը: 2013 թվականին հիվանդացության թիվը 1 099 է, մահացածության թիվը՝ 524, իսկ բարձիթողի վիճակը` 338: