Կանխվել է Մեծ Բրիտանիայի թագուհու դեմ պատրաստվող մահափորձը
Օրվա թեմա
10:39 08/11/2014

Կանխվել է Մեծ Բրիտանիայի թագուհու դեմ պատրաստվող մահափորձը

Բրիտանիայի ոստիկանությունը կանխել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դեմ մահափորձը, ձերբակալել է 4 իսլամիստի: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Sun-ին:

Ահաբեկիչները, ըստ աղբյուրի, ծրագրավորել էի սպանել թագուհուն ուրբաթ օրը մի միջոցառման ժամանակ: Հանցագործները, The Sun-ի տեղեկություններով, հարձակվելու էին թագուհու վրա դանակով, բացի այդ չէր բացառվում, որ նրանց մոտ լիներ ատրճանակ: Ոստիկանությունը ձերբակալել է 19-27 տարեկանի չորս կասկածյալի:

Թագուհուն և վարչապետին տեղյակ են պահել ծրագրավորվող հարձակման մասին: Բայց Բուկինհեմյան պալատը որոշել է չհետաձգել թագուհու մասնակցությունը պաշտոնական միջոցառումը:

Արդյոք կապ կա ահաբեկիչների և «Իսլամական պետություն» խմբավորման միջև, չեն հայտնում: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ահաբեկչական խմբավորումը նախատեսում է Եվրոպայում և ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ իրականցնել:

Placeholder
Կանխվել է Մեծ Բրիտանիայի թագուհու դեմ պատրաստվող մահափորձը