Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուրաքանչյուր միտինգավորի մարզերից Երևան հասցնելը նստում է 10-12 հազար դրամ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև՝ քաղաքական մարտավարության հետ կապված: Երբ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին տեղյակ է պահել, որ մինչև փետրվար միտինգ չի լինելու, դա դուր չի եկել վերջինիս: Սակայն խնդիրը միայն իշխանության հետ համաձայնության գնալը չէ, այլ այն, որ միտինգները շատ թանկ հաճույք են: Ինչպես տեղեկացրեց ՀԱԿ «Հրապարակ»-ի զրուցակիցը՝ յուրաքանչյուր միտինգավորի մարզերից Երևան հասցնելը նստում է 10-12 հազար դրամ, ինչն աստղաբաշխական թիվ է դառնում լուրջ մասսա հավաքելու դեպքում»: