Փոխվարչապետի պաշտոնում, հնարավոր է, նշանակվի Վաչե Գաբրիելյանը. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:24 11/11/2014

Փոխվարչապետի պաշտոնում, հնարավոր է, նշանակվի Վաչե Գաբրիելյանը. «ՀԺ»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել «նավից՝ պարահանդես» վիճակում:
«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ:

«Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, որ հենց Գաբրիելյանն է նշանակվելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Երեկ Ազգային ժողովը հրատապության կարգով սկսել է քննարկել այսպիսի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը և կառավարության խնդրանքով հարցը քննարկելու է հատուկ ընթացակարգով, երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ տասն օրվա ընթացքում նոր նախարարությունը ստեղծված կլինի, նախարարը նշանակված: Ոմանք համոզված են, որ նույն փաթեթով կլուծվի նաև փոխվարչապետի նշանակման հարցը»,-գրել է թերթը։
 

Placeholder
Փոխվարչապետի պաշտոնում, հնարավոր է, նշանակվի Վաչե Գաբրիելյանը. «ՀԺ»