Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև թանգարանային փոխանակումներն այսօր ավելի վատ վիճակում են, քան սառը պատերազմի տարիներին, բայց մշակույթը ռուս-ամերիկյան հարաբերությունների միջև կամուրջ է, որը չի կարելի վերացնել: Գազետա.ռու կայքի տեղեկացմամբ, այս մասին ասել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պյատրովսկին:
«Արդեն երկու տարի է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև չկա թանգարանային փոխանակում, և դա կապված չէ այսօրվա քաղաքական վիճակի հետ»,- նշել է նա:
Պյատրովսկին հստակեցրել է, որ ռուսական կողմը չի կարող թանգարանային նմուշներ տեղափոխել ԱՄՆ, քանի որ Վաշինգտոնը չի վստահեցնում, որ թանգարանային առարակները ցանկացած դեպքում կարող են վերադարձնել:
«Պատասխանելով հարցին, արդյո՞ք կարող է մշակույթը ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերությունները հարթեցնել, Պյատրովսկին ասել է. «Մշակույթը ոչնչով չի կարող օգնել: Մշակույթը գլխավորն է: Մեր գործն է պահպանել մշակույթը: Եթե մշակույթ չկա, այդ ժամանակ ոչնչով չես կարող օգնել: Մշակույթը կամուրջ է, և այդ կամուրջը պետք է պայթեցնել վերջինը»: