Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել
Համացանց
10:16 11/11/2014

Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել

Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

« 2.4 GB արխիվ է, որտեղ կան նամակներ, պայմանագրեր և այլն»,-գրել է նա:

Մասնագետը հիշեցնում է, որ սեպտեմբերի 11-֊ին ադրբեջանցիները կոտրել էին ԿԲ լիցենզիաների օն֊լայն տրամադրման կայքը։
Ֆայլերի մի մասը հենց այս կայքից են։ Մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից։

«Արխիվը տեղադրված է հաքերների կայքի վրա. ֆայլերը ստուգված չեն, հաշվի առեք, որ հնարավոր է վիրուս պարունակի»,-զգուշացնում է նա:

Placeholder
Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել