Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկը տեղափոխվել է Երևան
Հասարակություն
11:04 12/11/2014

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկը տեղափոխվել է Երևան

Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 14-ամյա Էդմոն Սիմոնյանը «Գյումրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ վիրահատության: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Տղայի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Նա ունի զույգ բազկոսկրերի, նաև ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ:

Այս պահի դրությամբ, նրա խոսքով, իրենց հիվանդանոցում վթարից տուժած երեք քաղաքացի է գտնվում: ԲԿ-ի տնօրենն ասաց, որ նրանցից մեկը՝ Էդմոն Սիմոնյանի մայրը, վիրահատվելու է հենց իրենց մոտ: Առաջիկա օրերին մյուս երկու տուժածներն արդեն դուրս կգրվեն:

Ա. Իսահակյանն ասաց, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված տուժած 17-ամյա երիտասարդն այրվածքներ ունի: Հիշեցնենք, որ երիտասարդին Երևան «Էրեբունի» ԲԿ էին տեղափոխել գանգի կոտրվածքի կասկածով, սակայն հերքվել էր:

«Գյումրի» ԲԿ-ի տնօրենի խոսքով, բոլոր տուծաժների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ ճանապարհին իրար էին բախվել մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Յոթ մարդ մահացել էր տեղում, յոթն էլ տարբեր վնասածքներով տեղափոխվել հիվանդանոց: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հդովածի 3-րդ մասի հատկանիշներով։

«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ։

Նախորդող հրապարակում՝
«Ծանրորդ Վանիկ Սարգսյանը բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու». մարզիկն ավտովթարի զոհերից մեկն է
Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ

Placeholder
Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկը տեղափոխվել է Երևան