Ադրբեջանական մամուլը հայկական ուղղաթիռի վերաբերյալ կեղծ ձայնագրություն է տարածում
Քաղաքական
20:34 12/11/2014

Ադրբեջանական մամուլը հայկական ուղղաթիռի վերաբերյալ կեղծ ձայնագրություն է տարածում

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեսաձայնագրություն , որում իբր պատկերված է հայկական ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցումը:

Փորձագետների ուսումնասիրությունները շատ արագ ցույց տվեցին, որ գործ ունենք ադրեբջանական հերթական մանիպուլյացիայի հետ:

Պատկերված կադրերը վերցված են մեկ այլ ձայնագրությունից, որը կատարվել է երկու տարի առաջ, և որտեղ արձանագրված է Սիրիայում ապստամբների կողմից կառավարական զորքերի ուղղաթիռի խոցումը:

Բնօրինակում բացի տեսագրությունից առկա է ձայնագրություն, մինչդեռ ադրբեջանական մոնտաժված տարբերակում որևէ ձայնային ազդանշան չկա:

Placeholder
Ադրբեջանական մամուլը հայկական ուղղաթիռի վերաբերյալ կեղծ ձայնագրություն է տարածում