Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկը». «Հայկական ժամանակ»
Օրվա մամուլ
09:29 12/11/2014

Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկը». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի հավաստի տեղեկությունների համաձայն, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել հայկական «Հայբիզնեսբանկը» և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել: Գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն:

«Նշենք, որ 2013-ից «Հայբիզնեսբանկում» խնդիրներ էին առաջացել: Բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր ի հայտ եկան, որին հետևեցին ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը»,-հավելել է թերթը:
 

Placeholder
Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկը». «Հայկական ժամանակ»