Լավագույն պատասխանը Ադրբեջանին տվեց Սերժ Սարգսյանը. Ա.Արեշև
Քաղաքական
17:19 13/11/2014

Լավագույն պատասխանը Ադրբեջանին տվեց Սերժ Սարգսյանը. Ա.Արեշև

«Ադրբեջանի սպառնալիքներին՝ փակել ԼՂՀ օդային տարածքը թռիչքների համար,  հոյակապ պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ուղղաթիռով այսօր ժամանեց Ստեփանակերտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Վերջինս նշեց, որ դա լավագույն պատասխանն էր այդ հայտարարությանը:

Հիշեցնենք, երեկվա միջադեպից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Արցախի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարում: Այսօր ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ուղղաթիռով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Հարակից հրապարակում՝
Նախագահի ուղղաթիռը վայրէջք է կատարել Ստեփանակերտի օդանավակայանում (տեսանյութ, լուսանկարներ)

Placeholder
Լավագույն պատասխանը Ադրբեջանին տվեց Սերժ Սարգսյանը. Ա.Արեշև