«Ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար»
Կրթություն, գիտություն
16:21 13/11/2014

«Ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար»

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն 6 երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու: Այս մասին նշված է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության մեջ, ով այսօր բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Նոյեմբերի 13-ի կեսօրին համացանցում տարածվել է լրագրող Արման Սուլեյմանյանի նյութն այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի բնակիչ ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 12 երեխաներից 6-ը դպրոցահասակ են և դպրոց չեն հաճախում:

Ընտանիքի հոր համարն է 077090860: Պարզվում է ընտանիքը պարբերաբար դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին Աժ փոխխոսնակին, սակայն՝ ապարդյուն: Շենգավիթ վարչական շրջանի ողջ անձնակազմն ու Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու կրթությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի համար, իսկ այս դեպքում նրանք նույն ընտանիքից 6-ն են:

Ինչպե՞ս կբացատրեք նման բացթողումը, ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար:

Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու քաղաքապետարանն այս երեխաների կրթության իրավունքը վերականգնելու համար,  ի՞նչ քայլեր է ձեռնարկելու սոցիալական ապահովության վարչությունը  երեխաներին դպրոց հաճախելու համար ընտանիքին անհրաժեշտ պիտույքներով  ապահովելու նպատակով: Այս ընտանիքը ներառվա՞ծ է արդյոք սոցիալական  օգնության ծրագրերում հատկապես՝ ո՞ր»,-ասված է նամակում:

 

 

Placeholder
«Ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար»