Դատապարտյալ է մահացել
Իրավունք
14:47 13/11/2014

Դատապարտյալ է մահացել

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ ժամը 23:15-ին, մահացել է դատապարտյալ, 1963թ. ծնված Տիգրան Վ. Ղազարյանը: Վերջինս ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում ստացել է 2011 թվականից: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայության  հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Տ. Ղազարյանը 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի՝ խոշոր չափերով), 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Placeholder
Դատապարտյալ է մահացել