xxx«Արժեքային պարտադրանքը բացառված է».մեկնարկել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մարզային լսումները. Tert.am
Կրթություն, գիտություն
16:46 14/11/2014

xxx«Արժեքային պարտադրանքը բացառված է».մեկնարկել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մարզային լսումները. Tert.am

«Եթե ունենք հզոր Հայաստանի տեսլական, ուրեմն բարեփոխումը պետք է սկսվի կրթությունից»: Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում կայացած Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային լսումներին այսպես է ներկայացրել ծրագիրը «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը դահլիճում հավաքված ուսուցիչներին ու մի շարք դպրոցների տնօրեններին: Այս մասին գրում է Tert.am կայքը: 

Տեր Մեսրոպը նշել է, որ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» ըստ արժանվույն կյանքի կոչելու համար հայ մասնագետներին օգնելու են Քեմբրիջի համալսարանն ու Լոնդոնի կրթության ինստիտուտը:

«Մենք պետք է կարողանանք մեր երեխաների տաղանդը զարգացնելու հնարավորություն ստեղծել, իսկ տաղանդների պակաս մենք երբևէ չենք ունեցել, նույնիսկ ավելին ենք տվել, քան պետք էր, երևի, փոքրիկ Հայաստանին: Դրա համար մեզ պետք է պատշաճ մակարդակի կրթություն, իսկ դա ապահովելու համար համապատասխան ուսուցիչներ է պետք պատրաստել»,- ասել է նա:

Տեր Մեսրոպն ընդգծել է, որ ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ), որին համապատասխան որակավորում էլ պետք է ստանան ուսուցիչներ:

«Ծրագրի հենց առաջին փուլում նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստումը, որից հետո 12 ավագ դպրոցներում՝ երկուսը Երևանում, մեկական յուրաքանչյուր մարզում և մեկ դպրոց էլ Արցախում, կսկսենք ծրագիրը: Մինչև 2023թվականը Արարատյան բակալավրիատը մտնելու է բոլոր ավագ դպրոցներ՝ առնվազն մեկական հոսքային դասարաններում»,-ասել է նա:

Տեր Մեսրոպն ընդգծել է, որ ծրագրի շրջանակում նախատեսում են սերտ համագործակցություն կրթական բարձրագույն հաստատությունների հետ, որոնք պատրաստում են ուսուցիչներ:

«Ծրագիրը կարող է նաև դառնալ համահայկական և լուծում նաև Սփյուռքի մեր դպրոցների համար, քանի որ նրանք էլ որակի բարձրացման կարիք ունեն»,– նշել է նա:

Հանրային լսումների ընթացքում Գրիբոյեդովի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Թադևոսյանը նշեց, որ ինքը ևս կարևորում է ազգային արժեհամակարգի ձևավորումը, բայց այդ դեպքում ի՞նչ պետք է անեն Քեմբրիջի համալսարանի մասնագետները, արդյո՞ք օտար արժեքներ չեն ներմուծի Հայաստան:

Ի պատասխան Տեր Մեսրոպը ընդգծել է, որ Քեմբրիջի համալսարանի կողմից արժեքներ չեն պարտադրվելու, և ընդհանրապես որևէ բան չի պարտադրվելու:

«Մենք ենք որոշելու, թե որոնք են մեր արժեքները, արժեքային պարտադրանքը բացառված է: Քեմբրիջը 800 տարեկան է և աշխարհի 125 երկրներում կրթական ռեֆորմներ է իրականացրել և իրականացնում: Մենք չենք պատճենահանելու որևէ բան, մեր հայրերի ուղղուց ու նպատակներից չենք պատրաստվում շեղվել ու արատներ ներմուծել»,-ասել է  նա:

Մանրամասները՝ սկզբնազբյուր կայքում: 

Նախորդող հրապարակում՝
«Ուսուցչի ձեռքում է մեր ամենամեծ գանձը». Մեկնարկեցին «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումները

Placeholder
xxx«Արժեքային պարտադրանքը բացառված է».մեկնարկել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մարզային լսումները. Tert.am