Վաղարշապատում մեկնարկել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մարզային փուլը
Կրթություն, գիտություն
16:55 14/11/2014

Վաղարշապատում մեկնարկել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մարզային փուլը

Այսօր Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի թիվ 4 դպրոցում տեղի է ունեցել «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մարզային փուլի մեկնարկը։

Միջոցառման ընթացքում ծրագիրը ներկայացվել էկրթության ոլորտի և Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանրային լսումների նպատակն է հասարակության շահագրգիռ խմբերին իրազեկել ծրագրի մանրամասներին, ինչպես նաև, ստանալով նրանց կարծիքներն ու առաջարկները, մասնակից դարձնել ծրագրի լրամշակմանը։

Հանրային լսումները կշարունակվեն Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։ Քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վերջնական հաստատման:

Նախորդող հրապարակում՝
«Ուսուցչի ձեռքում է մեր ամենամեծ գանձը». Մեկնարկեցին «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումները

 

Placeholder
Վաղարշապատում մեկնարկել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մարզային փուլը