Վարչապետն ընդունել է մասնավոր բուհերի ռեկտորներին
Կրթություն, գիտություն
18:13 14/11/2014

Վարչապետն ընդունել է մասնավոր բուհերի ռեկտորներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է մի շարք մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին և իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է բարձրաձայնված խնդիրները գրավոր ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
 

Placeholder
Վարչապետն ընդունել է մասնավոր բուհերի ռեկտորներին