Նույնիսկ կուսակիցները լուրջ չեն վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
10:00 14/11/2014

Նույնիսկ կուսակիցները լուրջ չեն վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ն անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը և գրել, որ այդ հայտարարությանը լուրջ չեն վերաբերում անգամ նրա կուսակիցները, Ռուբիկ Հակոբյանը դա վերագրել է Հովհաննիսյանի էմոցիոնալությանը:

«Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասել է. «Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջացնում է այն բոլոր հայտարարությունները, որոնք եղել են մինչև հիմա: Գործընթացներին փորձում ենք մի փոքր պաշտոնական թղթային ձևակերպումներ տալ»:

Րաֆֆու հռչակագիրը մյուս կուսակցությունները մեկնաբանել չեն ցանկացել:

Placeholder
Նույնիսկ կուսակիցները լուրջ չեն վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը. «Հրապարակ»