Մաքսակետ տեղադրվելու դեպքում Հայաստանը պետք է դե յուրե ճանաչի Ղարաբաղի անկախությունը. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:14 15/11/2014

Մաքսակետ տեղադրվելու դեպքում Հայաստանը պետք է դե յուրե ճանաչի Ղարաբաղի անկախությունը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների ընթացքում Ղազախստանը իրոք պահանջել է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրվի:

«Հայաստանցի բանակցողները, սրան ի պատասխան, ասել են, որ նման հնարավորությունը քննարկելի է, բայց կա մի հանգամանք, դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանը դե յուրե ճանաչի Ղարաբաղի անկախությունը: ՀՀ կառավարության մի ներկայացուցիչ մեր թղթակցին ասել է, որ եթե լրջորեն ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու պայման լինի, դա կդառնա լեգիտիմ առիթ, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը»,-գրել է թերթը:
 

Placeholder
Մաքսակետ տեղադրվելու դեպքում Հայաստանը պետք է դե յուրե ճանաչի Ղարաբաղի անկախությունը. «ՀԺ»