Լֆիկին պատկանող «Նատալի ֆարմ»-ը հայկական մսամթերքը կարտահանի ռուսական շուկա. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:48 15/11/2014

Լֆիկին պատկանող «Նատալի ֆարմ»-ը հայկական մսամթերքը կարտահանի ռուսական շուկա. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը համաձայնության են եկել, և այսուհետ հայկական մսամթերքը կիրացվի ռուսական շուկայում: Ուշագրավ է, որ արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկում է նաև ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն:

Նշենք, որ ընդամենը վերջերս ՀՀ դեղամիջոցների խոշոր ներմուծող «Նատալի ֆարմ»-ին կառավարության կողմից թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման լիցենզիա հատկացվեց: Եվ եթե այդ դեպքում լիցենզիա տրամադրելու մեջ տրամաբանություն կար, ապա վերը նշված դեպքում այդ տրամաբանությունը բացակայում է: Առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է դեղ ու թմրամիջոցներ ներկրող ընկերությունը մսամթերք արտահանել»:

Placeholder
Լֆիկին պատկանող «Նատալի ֆարմ»-ը հայկական մսամթերքը կարտահանի ռուսական շուկա. «Ժամանակ»