Ուղղաթիռի ընկած վայրում կրակահերթերը շարունակվում են. Սենոր Հասրաթյան
Օրվա թեմա
12:00 15/11/2014

Ուղղաթիռի ընկած վայրում կրակահերթերը շարունակվում են. Սենոր Հասրաթյան

Առաջնային գծում հակառակորդը, ինչպես և նախորդ օրերին, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ուղղաթիռի ընկած վայրում կրակահերթերը շարունակվում են»,-նշեց Հասրաթյանը:

Ուղղաթիռին մոտնալու և անձնակազմի մասին պաշտոնական տեղեկություն ունենալու հետ կապված,  նա ասաց, որ դեռևս փոփոխություն չկա և որևէ բան պարզվելու դեպքում կտեղեկացնեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը:

Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցիների կողմից խփված ուղղաթիռը զինված չի եղել. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյան. Կործանված ուղղաթիռին մոտենալու խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահի հետ
Սիրելի՛ զինվորներ, մենք ձեր թիկունքին ենք, դուք մեր պաշտպաններն եք. Սերժ Սարգսյան (տեսանյութ, լուսանկարներ)
 

Placeholder
Ուղղաթիռի ընկած վայրում կրակահերթերը շարունակվում են. Սենոր Հասրաթյան