Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում նշում է, որ իրականություն է դարձել ԲՀԿ քաղխորհրդի որոշման կետերից մեկը:
«ԲՀԿ Երիտասարդների միության նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունների, ինչպես նաև Լիբերալժողովրդական, «Ազգային Անվտանգություն», «Համերաշխություն», «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան», Հայաստանի Սոցիալիստական, «Առաքելություն», «Ազգային Համաձայնություն» կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները մի շարք հասարակական և ուսանողական կազմակերպությունների հետ միասին անցկացրեցին առաջին խորհրդակցությունը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:
Որոշում կայացվեց, միասնական գործունեություն ծավալելով համաժողովրդական շարժման շրջանակներում, իրականացնել երիտասարդների, ուսանողների լայնհամախմբման գործընթաց, մոբիլիզացնել երկրի ողջ ակտիվ երիտասարդական պոտենցիալն ու գործածել այն ի նպաստ համաժողովրդական շարժման ծրագրերի ունպատակների իրականացման»,- ասված է հաղորդագրության մեջ: