Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոյեմբերի 21-22-ին Բաքվում տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանը:
Օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը, անշուշտ, եկող տարի այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են:
Նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը:
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, կուսումնասիրեն նախապատրաստական աշխատանքների ընթացքը և այլն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Placeholder