ՌԴ կառավարական հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը
Քաղաքական
16:26 18/11/2014

ՌԴ կառավարական հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնային կառավարության օրինագծերի նախապատրաստման հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: 

«Պայմանագրի կյանքի կոչումը կապահովի Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը 2015-ի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառումների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի մասնակից պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեութուն իրականացնող սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է, օրինագիծը կառավարական հանձնաժողովին է ներկայացվել Արտաքին գերատեսչության և տնտեսական զարգացման նախարարությունը, այն քննարկվելու է կառավարության նիստում:

Placeholder
ՌԴ կառավարական հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը