Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուրիխանյանը խոսանում է, որ հանրահավաքներ, անպայման, լինելու են, բայց պարզ չէ՝ երբ. «ՉԻ»
Ընդդիմադիր եռյակը դեռ չի շտապում հանրահավաքներ հրավիրելու հարցում, փոխարենը նրանք զբաղված են միասնական շտաբերի ձևավորմամբ: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Չորրորդ իշխանության» հարցին, թե արդյոք հանրահավաքների ուշացումը բացասական չի՞ ընկալվի, պատասխանել է. «ԲՀԿ-ն հայտարարել է երկրում արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանն այլընտրանք չլինելու և անդառնալիության մասին»:
Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ըստ Ուրիխանյանի, դրանք միջոցներ են՝ ինչ-որ փոլում իշխանությունների նկատմամբ հանրային ազդեցությունն առավել կտրուկ գործածելու համար:
«Հանրահավաքներ, անպայման, տեղի ունենալու են, և հանրահավաքները լրացնելու են նշածս ռազմավարական նպատակակետին հասնելու ամբողջ գործողությունների ցանկը»,-հավելել է նա: